▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսը

Ս.թ. հուլիսի 4-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Summertime ցուցահանդեսի բացումը:

«Ամառային օդը փոխում է իրականությունը՝ ինչպես հիշողությունը» կոնցեպտով ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններն ասես դուրս են ժամանակից և տարածությունից. օրը վերածվում է գեղեցիկ ու անուշաբույր հիշողության:

ftNFT ֆիջիթալ սփեյսի արվեստի համադրող Արմինե Հարությունյանը ներկայացրել է ցուցահանդեսի բուն գաղափարը:

«Ցուցադրությունը կոչվում է Summertime: Փորձել ենք մեր սփեյսում ներկայացնել նոր արտիստներ, որոնց հետ երբևիցե դեռ չենք աշխատել: ftNFT ֆիջիթալ սփեյսում առաջին անգամ ենք ներկայացնում հենց այս նկարիչներին: Շատ ուրախ ենք նրանց հյուրընկալել մեր տարածքում»:

Նոր համագործակցության շրջանակում ftNFT համայնքին միացած արտիստներ Նարեկ Բարսեղյանի, Արամ Ենգիբարյանի, Էմիլյա Զաքարյանի, Եվա Պետրոյանի և Լիլիթ Եղիազարյանի գունագեղ կտավները ստեղծում են հիասքանչ ամառային միջավայր։ Ներկայացված ինքնատիպ աշխատանքները միտված են փոխելու դիտորդների տարածական և հուզական ընկալումները։

Արվեստագետ Եվա Պետրոսյանը պատմել է սեփական փորձառության և հաջողված գործակցության մասին. «Հիմնականում այս երիտասարդ տարիքում բավականին բարդ է նոր ստեղծագործական կյանք մտնելը, ու երբ որ կողքից մարդիկ են լինում, ովքեր ուղղորդում են, օգնում են, հնարավորություն են տալիս, ես միշտ շատ շնորհակալ եմ լինում»:

ftNFT-ն հիանալի հարթակ է՝ համախմբելու և օժանդակելու արվեստասերներին: Ցուցադրված աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև հուլիսի 21-ը՝ 10:00-ից 22:00-ն, Պարոնյան 16/2 հասցեում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее