
Ֆրանuիայի հյուuիսում անցկացվող Ֆրանuիայի պատգամավորական ընտրություններին հայ համայնքն առաջին անգամ իր մասնակցությունն ու դերակատարումը կունենա:
Նանuիի հայ համայնքի նախագահ Արթուր Ավետյանը հայտնեց, որ սա մեծ հյուսիսում հայության միասնական առաջին մասնակցությունն է: Արթուր Ավետյանը, ով նաև «Ռադիկալ» կուuակցության անդամ է, սատարում է թեկնածու Վալերի Դեբորդին, ում հետ այսօր Նանuիի մշակույթի տանը կազմակերպվեց հանդիպում:
Քարոզարշավի այս ընթացքում համայնքի նախագահը հանդիպումներ է ունեցել Ալեն Ժուպպեի, Խավիեր Բերտրանդի, Նանuիի քաղաքապետ, «Ռադիկալ» կուuակցության նախագահ Լորեն Հենարտի հետ, որից հետո քննարկվել է տեղի հայ համայնքի պոտենցիալ ուժը Ֆրանuիայի ապագա զարգացման բոլոր ուղղություններում, խոսել են նաև 2018թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի օրերի մասին:
Ընտրությունների հաջող ավարտից հետո Նանuիի հայ համայնքը Ֆրանuիայի սենատում կունենա իր ձայնը բարձրաձայնող անձ:


