▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո, ցուցարարները տեղափոխվել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթներ են ունենում ակտիվիստները։

«Դուք մարդիկ եք, ովքեր հրաժարվում են խոնարհվել, հրաժարվում են հանձնվել։ Մենք պիտի էս հարցը լուծենք ու ապրենք ազատ Հայատանում»,-ասում է ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

Ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը: Նա ողջունեց ուսանողների քայլը և կոչ արեց բուհերի երիտխորհուրդներից դուրս քշել կարենավագյաններին:

«Մի քանի օր առաջ, երբ մենք խորհրդանշական այց ունեցանք ԵՊՀ, երբ պրոռեկտորն ասաց՝ Դուք Համալսարանի դասախոս եք, էս ինչ ձև եք մտնում Համալսարան, ես ասացի՝ Դուք սանձեք ձեր ալիկղարիբյաններին, սանձեք նրանց, ովքեր քշում են ուսանողներին, այլապես մեր պատասխանները կլինեն այսպիսին: Այս ուսանողներին ճնշել այլևս հնարավոր չէ: Դուխով եղեք, դուխով»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее