▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Արցախում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի սիրիական իսլամիստները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովից առաջ նշեց՝ Ֆրանսիան փաստեր ունի, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, առաջինը հարձակում է սկսել Ադրբեջանը, և պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես եղել:

«Պետք է ամբողջական տեղեկություններ ստանանք, թե ինչ է կատարվել այդ և հաջորդ օրերին: Ֆրանսիան տեղեկություն ունի, որ ԼՂ տարածքում ջիհադիստներ են գործումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ մշտական կապի մեջ կլինենք՝ տեղեկություններ փոխանակելու համար: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ՝ ամեն ինչ կանենք՝ ԼՂ-ում կրակը դադարեցնելու համար: Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է հարթել բանակցությունների միջոցով»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее