▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան կարևորում է ստորագրված համաձայնագրում Հայաստանի շահերի պաշտպանումը

Ֆրանսիան ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման պարամետրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Reuters»-ը, Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը:

Ելիսեյան պալատն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել ապագա պայմանագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее