▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիական լրատվամիջոցները ստու՞մ են

Ֆրանսիական լրատվամիջոցները ստու՞մ են

ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքել է Դիլիջանի ազգային պարկում Ֆրանսիայից տեղափոխված միջուկային թափոնների ենթադրյալ թաղման մասին հրապարակումները։

Courier France 24-ի տվյալներով՝ Հայաստանը, իբր, համաձայնել է Ռուսաստանի փոխարեն ընդունել Ֆրանսիայից միջուկային թափոններ, որի դիմաց Փաշինյանի կնոջ հիմնադրամը ստացել է 800 հազար եվրոյի չափով տրանշեր։

Այսօր ՀՀ ՇՄ նախարարությունը հերքել է հրապարակման տեղեկատվությունը․ «Մամուլում տարածված «Ֆրանսիական «Orano» ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»։

Այս թեմային ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել և լուրը հերքել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը և ՔՊ մի քանի պատգամավորներ։ Սակայն Աննա Հակոբյանի հիմնադրամը, որը հայտնվել է հրապարակումներում, դեռևս չի մեկնաբանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее