▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլի երկրպագուները ՀՀԿ-ից պահանջում են հոլովակից հանել իրենց մասնակցությամբ կադրերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆան ակումներից ՖԱՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առանց իրենց իմացության խորհրդարանական քարոզչական հոլովակում տեղադրել են իրենց մասնակցությամբ կադրեր: Ավելին` ակումբը պահանջում է հեռացնել տվյալ կադրերը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի հոլովակներից մեկում` առանց ՖԱՖ-ի իմացության և համաձայնության, տեղադրված է կարճ հատված ՖԱՖ-ի սեկցիայից` ՖԱՖ-ականների մասնակցությամբ: Արդեն առաջին նմանատիպ դեպքը չէ, որ վերոնշյալ կուսակցությունը ՖԱՖ-ի մասնակցությամբ կադրեր է տեղադրում քարոզչական հոլովակների մեջ: Դատապարտում և պահանջում ենք՝ մեր մասնակցությամբ կադրերի հատվածը հանվի և այլևս չօգտագործվի նմանատիպ հոլովակներում:

Բազմիցս հայտարարել ենք՝ ՖԱՖ-ը ապաքաղաքական կառույց է և չի հարում որևէ քաղաքական ուժի: Հաճախելով մարզադաշտ շարժման անդամների մասնակցությամբ կադրեր չպետք է հայտնվեն ինչ-որ ուժերի քարոզչական հոլովակներում:

Հարգանքներով` ՖԱՖ ղեկավար մարմին»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее