Blognews.am-ը գրում է.
Մայիսի 16-ին, 17-ին և 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ֆուլհաուսցիները հայաստանյան լսարանին կներկայանան իրենց համերգային ծրագրով։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, կայքի հետ զրույցում մի շարք բացահայտումներ է արել երևանյան ներկայացումների մասին։
«ԱՄՆ-ում երկու նոր համերգ ենք ունեցել, որոնց համադրությունն էլ լինելու է Երևանում, սակայն բոլոր համարների վրա նորից աշխատել ենք և կառուցվածքով հաապատասխանեցրել հայաստանյան իրականությանն ու մենթալիտետին։ Ամեն երկրում ելույթ ունենալիս էլ այդպես ենք արել։ Կան նաև համարներ, որոնք գրվել են հատուկ հայաստանյան լսարանի համար»,- պատմեց Մենչը։
Այս ծրագիրն արդեն անցել է նախնական սելեկցիա. «Մենք տեսել ենք, թե որ կտորի վրա դահլիճից ինչպիսի արձագանք կա և դա հաշվի առնելով ենք կառուցել այս համերգի սցենարը»։
Նա ընդգծեց, որ համերգին կրկնվում են միայն կերպարները և իրենց հարաբերությունները, իրավիճակները, որոնցում հայտնվում են հերոսները, բոլորովին նոր են։ «Ոչ մի իրավիճակ չի կրկնվում։ Հանդիսատեսը չի տեսնելու այն, ինչ տեսել է հեռուստատեսությամբ։ Այնպիսի համերգ է, որին ոչ միայն «Ֆուլ հաուսի» մշտական հեռուստադիտողները կգան, այլև մյուսները, իսկ նրանց համար, ովքեր սիրում են «Ֆուլ հաուսը», մի փոքր անակնկալ կլինի:) Շատ հետաքրяիր կլինի ֆուլհաուսցիներին տեսնել մեկ այլ իրավիճակում՝ բեմի վրա, որովհետև շատ տարբեր են թե՛ հումորի տեսակը, թե՛ շոուի էլէմենտները։ Սա համերգի էստրադային տարբերակ է»,- նկատեց պրոդյուսերը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում