Blognews.am-ը գրում է. «Ֆուլ հաուս» սիթքոմում բեկումնային փոփոխություններ են սպասվում։ Այս մասին կայքի հետ զրույցում ասել է սիթքոմի սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր եթերաշրջան ավելի պատասխանատու ու բարդ է, սցենարիստների թիմը մեծ աշխատանք է անում հեռուստադիտողներին գոհացնելու համար։
«Ամեն եթերաշրջանից առաջ մեծ ժամանակ ենք տրամադրում սցենարին։ Կարելի է ասել, նոր սիթքոմ ենք գրում հին հերոսերով, քանի որ ամեն եթերաշրջանից առաջ է՛լ ավելի մեծ է պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք գոհացնել հանդիսատեսին։ Որքան էլ հեռուստադիտողները սիրում են պրոյեկտը, պահանջները, անկախ իրենց կամքից, գնալով շատանում են։ Հեռուստադիտողները չեն ուզում տեսնել ավելի թույլ «Ֆուլ հաուս»։ Ամեն անգամ մարդիկ սպասում են նոր իրավիճակի, նոր պատմությունների։ Որպեսզի պատմությունները չկրկնվեն, մենք ամբողջությամբ փոխում ենք իրավիճակը զարգացումների հաշվին։ Սիթքոմ եկած նոր կերպարները կստեղծեն նոր իրավիճակ, որն էլ աբողջությամբ կփոխի մեր հերոսների կյանքը։ «Ֆուլ հաուսում» բեկումնային փոփոխություններ են սպասվում»,- նշել է սցենարիստը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում