▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս» սիթքոմումի դերասան Մոսո Կարապետյանի սիրտը զբաղված է. ո՞վ է նրա ընտրյալը

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երիտասարդ դերասան Մոսո Կարապետյանը, ով վերջին շրջանում ներկայանում է «Ֆուլ հաուս» սիթքոմում, որտեղ մարմնավորում է ծայրահեղ էմոցիոնալ Հրաչին:

-Մոսո, այս շրջանում կարծես գրեթե  բոլոր դերասանները հանգստի շրջանում են,  դուք ևսհանգստանո՞ւմ եք, թե աշխատանքը թույլ չի տալիս:

-Այս շրջանում ես էլ եմ հանգստանում, որպեսզի նոր ուժերով սկսենք «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները:

-Բացի նոր եթերաշրջանից «Ֆուլ հաուս»-ը նոր անակնկալներ պատրաստո՞ւմ է իր երկրպագուների համար:

-Դե վերջերս վերադարձանք Ռուսաստանից, որտեղ համերգային շրջագայություններով ներկայացանք մի շարք քաղաքներում, ի դեպ,պետք է նկատեմ, որ շատ տպավորված էինք այդ համերգներով, որովհետև մենք ունենք իսկապես ջերմ սփյուռք: Միաժամանակ մեր անձնակազմը նախատեսում է աշնանը նոր համերգային շրջագայություններ Միացյալ նահանգներում, ինչպես նաև Երևանում: Այսինքն՝ աշխատանքը բավականին մեծ է լինելու և բացի նոր եթերաշրջանից կլինեն նաև նոր համերգային ներկայացումներ:

-Մոսո, թատրոնում որևէ գործունեություն ծավալո՞ւմ եք:

-Կոնկրետ որևէ թատրոնի աշխատակից չեմ համարվում, որովհետև ժամանակս չի ներում, բայց մասնակցում եմ կոմերցիոն մոտ 3-4 ներկայացումների, որտեղ ևս այս պահին արձակուրդային փուլում ենք, որոնք կվերսկսենք սեպտեմբերից: 

-Իսկ գեղարվեստական ֆիլմերում աշխատանքներ կա՞ն:

-Մի քանի առաջարկ ստացել եմ, բայց որոշ բաներ չեմ հավանել կապված սցենարի, կերպարի, ռեժիսորի հետ, և մերժել եմ:

-Մոսո բծախնդի՞ր եք առաջարիկները ընդունելու հարցում:

-Ոչ բծախնդիր չեմ, բայց եթե որևէ բան անում եմ, աշխատում եմ Հայաստանի պայմաններում գոնե մի փոքր լավ անեմ, իսկ եթե տեսնում եմ, որ աշխատող անձնակազմից թեկուզ մեկը այնքան էլ պրոֆեսիոնալ չէ, ես չեմ համաձայնվում: Չեմ ասում, որ ես շատ պրոֆեսիոնալ եմ, բայց կան մարդիկ, ովքեր իրենց կարողություններից ավելիին են ձգտում, բայց այդքան բազա չունեն:

-Իսկ առաջարկներ ստանալիս ֆինանսական կողմը ինչքանո՞վ է կարևորվում Ձեզ համար:

-Դա ամենավերջում է քննարկվում: Ինձ համար կարևորը, որ սցենարը և անձնակազմը որակով լինի: Մեր երկրում այնքան ֆինանս չի առաջարկվում, որ առանց սցենարին նայելու համաձայնվես, ամեն դեպքում, ես ֆինանսին ուշադրություն չեմ դարձնում, արվեստը նյութական երևույթ չէ: Կարևորը այն է, որ գնահատված լինես և քո աշխատանքին համապատասխան վարձատրություն ստանաս:

-«Ֆուլ հաուս»-ում Ձեր կերպարը բավականին սիրվեց և Ձեզ հաջողություն բերեց, հետաքրքիր է՝ Ձեզ համար էլ է Հրաչի կերպարը շատ սիրելի:

-Սկսած ուսանելու տարիներից՝ ես իմ բոլոր կերպարները շատ եմ սիրել, դա ինձ համար շատ կարևոր է: Բայց որ ասեմ շատ սիրված կերպար ունեմ, կստեմ, Հրաչի կերպարն էլ սիրում եմ, քանի ժողովուրդն է սիրում նրան, բայց այն իմ ամենասիրելի կերպարը չէ, ամենասիրելի կերպար դեռ չեմ խաղացել:

-Հրաչի կերպարը որևէ կապ ունի՞ Մոսոյի հետ:

-Ոչ, ընդհանրապես կապ չունի: Հրաչը անիմաստ «քյառթու» է, համաձայն եմ, որ այդ կերպարի նման իրական կյանքում շատերը կան, բայց այն ինձ հետ կապ չունի:

-Գիտեմ, որ ունեք լավ ընկերներ, որոնց հետ Ձեզ կապում են համատեղ ընկերության տարիների պատմությունը: Հետաքրքիր է՝ ունե՞ք հստակ սկզբունքներ, թե ով կարող է լինել Ձեր ընկերը:

-Իմ ընկերները դարձել են հենց իմ ընկերները կյանքի ընթացքում, նրանք իմ ընկերներն են դարձել իմ մտածելակերպին համահունչ իրենց տեսակով, իմ նման ապրելու կերպով: Ինձ համար ամենակարևորը հայտնի ասացվածքին համաձայն՝ «Մարդս մարդ լինի», արժեքն է: Մարդու մեջ արժեքավորում եմ հենց մարդը, ես նյութապաշտ չեմ:

-Ունեք շատ երկրպագուներ, հետաքրքիր է, նրանք ի դեմս Ձեզ, հույսեր կարո՞ղ են ունենալ, թե Ձեր սիրտն արդեն զբաղված է:

-Այո, իմ սիրտը զբաղված է, նա այս պահին դիմացս կանգնած ափսեներն է լվանում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее