▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս» ներկայացման ողջ հասույթը փոխանցվեց զոհված զինծառայողների ընտանիքներին

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուլ հաուս» շոուն երեկ առաջին անգամ բեմում էր. Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ հեռուստաշոուի առաջին ներկայացումը:

Շոուի դերասանները խումբ-խումբ առօրյա կյանքին վերաբերող ու քաղաքական դրվագներով համեմված հումորային առանձին դրվագներ էին ներկայացնում, որոնցում շոշափվում էին նաև քաղաքական տարբեր գործիչների անուններ:

Շոուի ավարտին պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը հայտարարեց, որ համերգից ստացվող ողջ հասույթը կհատկացվի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին:

«Համերգից առաջ մեզ շատ էին հարցնում, թե ինչու են որոշել անել հենց այս ժամանակահատվածում: Մենք չէինք պատասխանում այդ հարցին, բայց այսօր կարող եմ ասել, որ մեր երեք համերգներից ստացված ողջ հասույթը կտրամադրենք սահմանին զոհվածների հարազատներին, ընտանիքներին», -հայտարարեց Պետրոսյանը:

Սա երևանյան հանդիսատեսի հետ առաջին հանդիպումն էր մարտին կայացած եվրոպական շրջագայությունից հետո: Ներկայացումը կշարունակվի նաև այսօր՝ մայիսի 17-ին և վաղը՝ մայիսի 18-ին:

Աղբյուրը` Life.panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее