Հեղղինակավոր «Forbes» ամսագիր հրապարակել է Ռուսաստանի միլիարդատեր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սարկիսով եղբայրներն ազդեցիկ գործարարներ են՝ հայկական ծագմամբ »:
Հոդվածում նշվում է, որ վերոնշյալ քաղաքական գործիչներն ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝ լուրջ գործոն դառնալով երկրի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման : Նրանց ներդրումները ներգրավված են Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հաջողված նախագծում:
«Այս ազդեցիկ գործարարները Հայաստանում ներդրումներ են կատարում առանց ինչ-որ նշանակալի եկամուտ ակնկալելու. նրանք փոխարենն ակնկալում են «իմիջա-վարկանիշային և քաղաքական դիվիդենտներ շահել»,- նշված է համապատասխան հոդվածում:


