Դրվագներ կառավարության այսօրվա նիստից:
Կառավարությունն ընդունել է «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշում: Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության, գիտության և կերպարվեստի ոլորտի զարգացման: Կավելանան հիմնադրամի կողմից պետբյուջե մուծվող հարկերը:
Գործադիրը հաստատել է նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքը:


