Ֆիլիպ Կիրկորովը մեղադրվում է գրագողության մեջ, քանի որ պարզվել է, որ վերջինիս «Жестокой любовь» երգը 1999-ին Դիդյե Մարուանիի հեղինակած «Symphonic Space Dream» ստեղծագործության պլագիատն է։ Ֆրանսիական Space խմբի առաջնորդ երգահան Դիդյե Մարուանին հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան։
Անկախ փորձաքննությունը պարզել է, որ «Жестокой любов»-ի երաժշտությունը ոչ այլ ինչ է, քան 1999-ին Մարուանիի հեղինակած երգի վերամշակումը եւ Ֆիլիպի կողմից դրա կատարումը որակել է գրագողություն։
Նրանք պահանջում են Կիրկորովից մեկ միլիոն դոլլար վճարել և այլևս չկատարել այդ երգը, սակայն Կիրկորովը հրաժարվում է վճարել՝նշելով, որ առաջին անգամ է լսում այդ կոմպոզիտորի և նրա ստեղծագործության մասին: