▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆիչ Ռեյթինգս»-ը «Դրական» է գնահատել Երևանի վարկանիշը

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում«Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանիշային գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն:

Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը վերահաստատել էր Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն սահմանելով «B+» մակարդակում «Կայուն» կանխատեսմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее