Armtimes.com-ը գրում է. Ֆեյսբուք սոցիալական կայքը ադրբեջանական արմատներով ռուս խոհարար Ստալիկ Խանկիշիեւի էջն արգելափակել է: Խանկիշիեւը նոր ուտեստներ է պատրաստում, ներկայացնում ճաշատեսակներ ազգային խոհանոցից ու տեղադրում իր էջում, վերջին հրապարակումներից մեկն էլ դոլմայի ու դրա պատրաստման մասին էր, այնուհետ՝ էջն արգելափակվել է:
Ինքը Խանկիշիեւը, Sputnik Ադրբեջանին հայտնել է, որ կարծում է՝ իր էջի արգելափակման պատճառը հայ օգտատերերի բողոքներն են՝ իր հոդվածների դեմ, որոնք ուղարկվել են ֆեյսբուքի կառավարման կենտրոն՝ կասկածի տակ դնելով որոշ ճաշատեսակների, այդ թվում դոլմայի ծագման երկիրը:
«Ես հրապարակել եմ ամբողջովին չեզոք հոդվածներ, որտեղ բացարձակ չեն եղել ազգայնամոլության տարրեր, ատելության կոչեր՝ հայ ժողովրդի հացեին»,-ասել է Խանկիշիեւը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


