Կար մի ժամանակ, երբ օլիգարխներն ու նրանց թիկնապահներն էին սպառնում լրագրողներին, որոնք իրենց մասին նյութեր էին հրապարակում:
Վերջիններս փորձում էին ուժով վախեցնել մամուլին:
Հիմա ձևերը փոխվել են՝ ուժով չեն սպառնում, ու որ հատկանշական է՝ վախեցնողներն են նաև փոխվել:
Սակայն վախեցնողներն այնքան վախկոտ են, որ սև գործը չեն կարող իրենց դեմքով անել ու դա սովորաբար ֆեյսբուքյան կեղծ պրոֆայլների միջոցով են անում՝ սեփական ճղճիմ մակարդակի գրառումների ու նամակների միջոցով:
Asekose.am-ը նման գրառումների ականատես է լինում վերջին օրերին. վստահեցնում են, որ դրանք ոչ մեր տրամադրության վրա, ոչ էլ գործունեության վրա չեն ազդում, սակայն նաև ցանկանում ենք նշել, որ մեր թանկ ժամանակը երբեք չենք տրամադրելու ստահակներին պատասխանելուն,որոնց ծագումնաբանությունը հայտնի է մեզ և , վստահ ենք, որ փաստերով պարզ կլինի նաև ոստիկաններին:
Մեջբերելով Վարդգես Պետրոսյանի խոսքերն, ըստ որի անստորագիր բառի արմատն ավելի շատ ստորն է, քան ստորագրությունը, ցանկանում ենք ոմանց հիշեցնել, որ Ձեր ճղճիմ ու ստոր քայլերը բումերանգի պես վերադառնալու են ձեզ, սակայն ձեր էժան անունները հրապարակելու ենք ոչ թե մենք, այլ իրավապահները:
Իսկ մենք իմունիտետ ունենք Ձեր նման անբարոյականների ու նրանց հոխորտանքների նկատմամբ:


