▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ ֆուդը ծերացնում է օրգանիզմը.Օգտվե՛ք միայն աշխարհի լավագույն խոհանոցից

Խոսակցություններ են շրջանառվում, որ Երևանում բացվելու է առաջին McDonald’s-ը: Ասում են՝  արագ սննդի ցանցի առաջին կետը կբացվի Հանրապետության հրապարակի մոտ:

«Հայաստանում մարդիկ սխալ են սնվում: Իրազեկվածության մակարդակը շատ ցածր է: Ունենալով աշխարհի լավագույն խոհանոցը, երբ որ օգտագործել ենք հատիկեղեն, լոբազգիներ, լավաշ, մածուն, կարմիր գինի, հայերը չգիտես ինչու՝ նախընտրում են արագ սնունդը: Մենք, ի դեպ, օգտագործել ենք կտավատի, քունջութի ձեթերը, որոնք օքսիդատիվ սթրեսը հաղթահարելու համար են: Տեսե՛ք, ֆասթ ֆուդը ծերացնում է օրգանիզմը, քանի որ ազատ ռադիկալ է պարունակում, իսկ հակաօքսիդանտները որսում ու դրանք օրգանիզմից դուրս են բերում: Եվ, ունենալով նման խոհանոց, աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրների ցանկում ենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը՝ հավելելով.

«Ֆասթ ֆուդը հայտնի է իր բացասական ազդեցությամբ: Երբ դուք մտնում եք արագ սնունդ մատարկարարող որևէ վայր, չեք հասկանում, թե ոքա՞ն շաքար է պարունակում գազավորված ըմպելիքը: Արագ պատրաստվող սնունդը չի պահանջում շեֆ խոհարար: Նկատած կլինեք՝ նույն մարդը, ով չունի համապատասխան կրթություն, կարող է և՛ սեղանը մաքրել, և՛ մատուցել, և՛ պատրաստել: Բանն այն է, որ նրանք պատրաստի ստանում են կիսաֆաբրիկատները և աննշան գործ անելով սպասարկում են: Եթե կանգնած եք ընտրության առջև՝ խորհուրդ կտայի քյաբաբը, քան արագ պատրաստվող որևէ սնունդ: Քյաբաբին գոնե սոխ, կաղամբ, լոլիկ են ավելացնում, որն ավելի օգտակար է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее