▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկում բոլոր հաշիվները խնայողական են

Ֆասթ Բանկի հաճախորդների ընթացիկ բոլոր հաշիվները խնայողական են անկախ արժույթից։ Ընդ որում, ՀՀ դրամով հաշիվների համար գործում է տարեկան 5% անվանական տոկոսադրույք։ Հաճախորդները կարիք չունեն բացել առանձին խնայողական հաշիվներ, քանի որ Ֆասթ Բանկում դրական մնացորդի վրա տոկոսադրույք հաշվարկվում է և՛ բանկային, և՛ քարտային դրամային հաշիվների վրա։

Ի դեպ, Ֆասթ Բանկում հաշիվ բացել կամ ԱկնՔարտ պատվիրել հնարավոր է 24/7 գրաֆիկով՝ Fast Bank Mobile հավելվածով կամ Բանկի մասնաճյուղերի միջոցով։ Fast Bank Mobile-ով բացված հաշիվները նաև կարելի է անվանափոխել և օգտագործել ըստ նպատակների։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկն այս պահին առաջարկում է լավագույն պայմաններով անսահմանափակ համալրման հնարավորությամբ ավանդը, 367-550 օրվա դեպքում՝ 10.50% անվանական տոկոսադրույք ՀՀ դրամով, եկամտաբերությունը՝ 10․24-10.49%, ԱՄՆ դոլարով՝ 6%, եկամտաբերությունը՝ 5․90-6․00%, Եվրոյով՝ 5%, եկամտաբերությունը՝ 4․94-5․00%։

Բանկի կողմից վճարած տոկոսագումարից գանձվող եկամտահարկը 10% է:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее