▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը

Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակում  ձեռնարկատերերը հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև հավելյալ միջոցներ՝ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Դրամով տրամադրվող վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքն սկսվում է 11.50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ 11.91%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում տոկոսադրույքն սկսվում է 8․50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.15%-ից։

Ընդ որում, անկախ նախորդ վարկի պայմանագրի ժամկետից, Ֆասթ Բանկում վարկերը տրամադրվում են 37-120 ամսով։

«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հասանելի է 15 մլն-ից մինչև 400 մլն դրամի, կամ 40 հազարից մինչև 1 միլիոն դոլարի սահմաններում։ Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկը հոգում է գրավադրման հետ կապված ծախսերը։ 

«Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее