▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը ֆինանսավորել է Համազգային թատրոնի ենթակառուցվածքների նորոգումն ու կահավորումը

Ֆասթ Բանկն աջակցել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքի նախագծի իրականացմանը՝ ֆինանսավորելով սանհանգույցների ամբողջական նորոգումն ու կահավորումը։ Հիշեցնենք, որ Համազգային թատրոնն ավելի քան երեք տասնամյակ գործել է առանց սեփական տարածքի։

Սեփական բեմ ունենալը թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի երազանքն էր։ Տարիներ անց այդ երազանքը վերածվել է իրականության՝ պետական և մասնավոր համագործակցության շնորհիվ։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանն ասել է․ «Մենք ի սկզբանե շատ էինք կարևորում հենց մասնավորի դերը շենքի կառուցման գործում: Սա մշակութային կառույց է, որը միայն պետական և մշակույթի նախարարության բեռը չէ: Շատ կարևոր է, որ հենց մասնավոր ընկերությունները մասնակցեն շինարարության աշխատանքներին տարբեր հատվածներով»:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դարձել է անկախության շրջանի առաջին թատերական շենքը, որը կառուցվել է նոր հիմքերից։ Թատրոնը շուտով կբացի իր դռները և կընդունի առաջին հանդիսատեսին սեփական հարկի տակ։

Ֆասթ Բանկում կարևորում են մշակութային վայրերի արդիականացումը և մշտապես ներդրումներ են կատարում ­­­­այդ ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее