Աստղիկ Սաֆարյանը միշտ էլ գրավել է իր հմայքով ու ձայնով, չնայած վաղուց ՀՀ-ում չի ապրում:
Մենք որոշեցինք այս անգամ բլից զրույց անցկացնել մեր օրերի ամենացանկալի հարսնացուներից մեկի հետ:
Բ.-Իսպանացի մաչոնե՞ր, թե՞ հայ տղաներ:
Ա.-Հայ մաչոներ:
Բ.-Ձեզ ընդգրկել էինք ամենացանկալի հարսնացուների նոր սերնդում, նորություն չունե՞ք:
Ա.-Առայժմ՝ միայն գործնական բնույթի:
Բ.-Դեռ երգո՞ւմ եք «Օ, քամի՜, քամի՜» երգը:
Ա.- «Այցեքարտային» երգերը միշտ էլ պարտավոր ես երգել, քանի որ դրանք միշտ սպասված են:
Բ.-Հաճա՞խ եք «duckface» սելֆիներ անում:
Ա.-Համբույր ուղարկող սելֆիներ երբեմն այո, բայց ոչ՝ «duckface»: Դրանք տարբեր են:
Բ.-Կարճ կիսաշրջազգե՞ստ, թե՞ կծու հավի թևիկներ:
Ա.-Հավի թևիկներ երբեք էլ չեմ սիրել, այնպես որ, այս երկուսից՝առաջինը:
Բ.-Ի՞նչ կանեիք, եթե Ֆարել Ուիլյամսը չհամաձայներ լուսանկարվել Ձեզ հետ:
Ա.-Նորմալ կլիներ և օրինաչափ:Միևնույնն է, չէի դադարի հիանալ նրա երաժշտությամբ:
Բ.-Ֆարելի հետ լուսանկարն արդարացրե՞ց իրեն լայքերի առումով:
Ա.-Դա ամենևին էլ լայքեր ապահովելու համար չէր արված, բայց, անշուշտ, մեծ ուշադրության արժանացավ:
Բ.-Ֆարելի հեռախոսահամարը վերցրե՞լ եք արդեն:
Ա.-Նման ճարպկություններ չեմ կիրառում, երբ հարցը վերաբերում է անկեղծ հանդիպումներին:Իսկ դա ամենաանկեղծ և տպավրիչ հանդիպումն էր :
Բ.-Ուրախանո՞ւմ եք, երբ հեռուստացույցով Ձեզ եք տեսնում:
Ա.-Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ աշխատանքիս արդյունքը դառնում է վիզուալ և հասնում է ունկնդրիս:
Բ.-Կցանկանայի՞ք լինել Մերլին Մոնրոն:
Ա.-Կդժվարանայի:
Բ.-Իսկ ինձ կնվիրե՞ք Ձեր «սև ակնոցը»:
Ա.- «Սև ակնոց» ասվածը փոխաբերական իմաստ ունի համանուն երգում, օգտագործված է փոխարինելու վստահություն+սեր հասկացությունը:Հետևաբար՝ «սև ակնոց» ես նվիրում եմ միայն ամենավստահելի մեկին:
Աղբյուրը` bibar.am