▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՖակտորTV-ի լրագրողը Հայաստանին կոչել է Ադրբեջանի բնական դաշնակից»․ Իշխանյան

Հանրային  գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՖակտորTV-ի լրագրողը ողջունել ա Ադրբեջանին՝ այթիշնիկներին լղելու համար ու Հայաստանին կոչել Ադրբեջանի բնական դաշնակից:

Հայաստանի «բնական դաշնակիցը» մասնատում ա հայ կանանց, բռնաբարում, խոշտանգում, բանտերում են ժողովրդավար Արցախի նախագահները, հրամանատարները, նախարարները խոշտանգվում են, Հայաստանի բնական դաշնակից ա Հայաստանի ամբողջ տարածքի պահանջ ա ներկայացրել, ահաբեկում ա հայ երեխաներին, իսկ 12 հազար քառակուսի կիլոմետր ժողովրդավար երկիրը բնաջնջել, վերացնում ա հայկական մշակութային ժառանգությունը:

Ֆակտոր թիվիի ֆինանսավարողը Եվրոմիությունն ա:

Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ամերիկյան տիպի օտատերկրյա գործակալի մասին օրենքը (FARA), որպեսզի այս արարածները իմ վիզը չշարունակեն մոտեցնել ազերու կացինին:

Ես էլ ասում եմ, թե Ֆակտորը ինչու՞ ա ավազանի անունով կոչում կաթողիկոսին ու արքեպիսկոպոսներին՝ հետևելով բոլոր հայհոյանքներին արժանի Ալիևի աղախին դավաճաններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее