Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է ողջ աշխարհում:
Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը:
Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվումՙ ոմանց մոտ՝ սպիտակ: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:
Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:
Խնդիրներն առկա են աշխարհով մեկ. հազարավոր մարդիկ են բողոք հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով:
Նման մեծության կայքի խամանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա րոպեներ տևի:
Աղբյուր՝ a1plus.am


