▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա. Civilnet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները: Գրում է Civilnet-ը։

Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։

Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, աշխատակազմը՝ խուսափում պատասխանից

#CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմին ուղղել էր երկու հարց։ Առաջին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հիմնված է բացառապես civic.am-ի անանուն նամակի վրա՞, թե նա տիրապետել է այլ աղբյուրների։ Երկրորդ՝ արդյոք գործադիր իշխանությունը դիմե՞լ է իրավապահներին այդ տեղեկությունները ստուգելու համար։

Վարչապետի աշխատակազմը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, պատասխանել է միայն երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին։ Գրությունում աշխատակազմը խուսափել է պատասխանել հարցերին՝ փոխարենը տեղեկացնելով, որ վարչապետը պատասխանել է դրանց նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее