▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով

 

Մեր տեղեկություններով, Կարո Եղնուկյանի կնոջը եւ երեխաներին ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկել Հանրապետության հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան միայն ասացին, որ նրանք տարվել են բաժին «կոնկրետ» ահազանգով:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում ռումբ տեղադրելու վերաբերյալ մինչեւ 11:00-ն ահազանգ չկար, չնայած սրան Shamshayan com կայքը ժամը 09:30-ին գրել է, մասնավորապես հետեւյալը. «Սեպտեմբերի 19-ին` ժամը 07։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ եւ հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մի քանի հատվածներում ռումբեր են տեղադրված եւ պայթելու են։ Ըստ այդմ՝ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը կատարում են աշխատանքներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Ավելի ուշ՝ ՀՀ ԱԻՆ-նն իր պաշտոնական կայքում գրեց հետեւյալը. «Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Փրկարարների միջամտության կարիքը չի եղել»:

Հիշեցնենք, որ ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանը։

 Աղբյուրը՝  armtimes.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее