▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիշեի, «Գրանդ Հոլդինգ»-ի հիմնադիր Հրանտ Վարդանյանի անունով էլ փողոցներ պետք է լինեն.Լեզվաբանի առաջարկը

Երևանի «Ելք» դաշինքի ավագանու անդամները հայտարարել են, որ ավագանու օրակարգ են բերելու Երևանի որոշ փողոցների անվանափոխության հարցը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն փողոցների անունները, որոնք առաջաևիվում է փոխարինել այլ անուններով:

«Մենք առաջարկում ենք․

1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։

2. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։

3. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։

4. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։

Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։

5. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։

6. Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Այսօր լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշել է, որ կոնկրետ Երևանի Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, իսկ մյուս անվանափոխումների հետ կապված «Ելք»-ի առաջարկությունը կքննարկվի և առաջիկայում համապատասխան որոշում կկայացվի:

Լենինգադյան փողոցի անվանափոխմանը դեմ է նաև լեզվաբան, ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լավրենտի Միրզոյանը.

«Այս հարցում շտապողականություն չպետք է լինի: Փոփոխություններ կատարվում են խորը ուսումնասիրություններից հետո:  Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց վաղուց պետք է ունենայինք, իսկ ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցին, այն պետք է վերանվանվի Սանկտ-Պետերբուրգի փողոց: Այսօր ամեն ինչ ուզում են անվանափոխել: Ի՞նչ է, նոր Երևան ենք կառուցելո՞ւ: Եթե փոխում ենք փողոցի անունը, արձաններն էլ պետք է փոխենք չէ՞: Ուզում եմ տեղեկացնել, որ 1990 թվականին ստեղծվել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով և 100-ից ավելի փողոցներ, թաղամասեր ենք անվանափոխել:

Օրինակ՝ Սպանդարյան թաղամասը կոչվեց Սիլիկյան և այլն: Իսկ 1998 թվականին Կառավարության որոշմամբ ստեղծվեց անվանակոչությունների և անվանափոխությունների հանձնաժողով, որն այսօր նույնպես գործում է: Պետք է նշեմ, որ ժամանակին Կասյան փողոցն անվանեցինք Սիամանթոյի փողոց, Իսկ, երբ քաղաքապետ ընտրվեց Վանո Սիրադեղյանը(1997-1998 թթ.), նա ասաց, թե Երևանին պետք չէ Սիամանթոյի փողոց ու կրկին դարձրեց Կասյան:

Նույնը նաև Ամիրյան փողոցի դեպքում: Ցավալի է՝ մինչ օրս մայրաքաղաքում Եղիշեի անվան փողոց չունենք: Այն ժամանակ, երբ Լենինի պողոտան վերանվանեցին Մաշտոցի պողոտա, որոշեցինք, որ զուգահեռ կամ ուղղահայց փողոցները կրեն 5-րդ դարի հայ պատմիչների անունները.Բուզանդի, Կորյունի, Կողբացու, Փարպեցու անունով ունեինք, ներկայիս Պուշկինի փողոցն էլ Եղիշեի անունով ցանկացանք կոչել, բայց չհամաձայնեցին: Բա ամոթ չէ՞ մեր ազգին: Լավագույն պատմիչներից մեկի անունով փողոց, դպրոց չունենք: Նույնը նաև Սահակ Պարթևի դեպքում: Ես կցանկանայի, որ «Գրանդ Հոլդինգ» ազգային առաջատար կորպորացիայի հիմնադիր և ղեկավար, բարեգործ Հրանտ Վարդանյանի անունով էլ փողոց լիներ: Նրա որդիներն են այսօր պահում աբբողջ Տավուշի մարզը, Շենգավիթը»,-ասաց Լավրենտի Միրզոյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее