▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել են դեպքեր, երբ կանխազգացել եմ մոտալուտ վտանգն ու զգուշացրել. Նարեկի Մակարյանը գուշակությա՞մբ կզբաղվի

Շատ են եղել դեպքեր, երբ կանխազգացել եմ մոտալուտ վտանգը ու զգուշացրել եմ ընկերներիս. Նարեկի Մակարյանը գուշակությա՞մբ կզբաղվի

Life.panorama.am-ը գրում է.

Այն, որ երգիչ, դերասան Նարեկ Մակարյանի զգայական դաշտը բավականին ուժեղ է, շատերն են հասցրել հասկանալ նրա՝ «6-րդ զգայարան» հաղորդման  հյուրընկալվելու շրջանակներում: Ընթերցողը կհիշի, որ նա հաղորդման վերջում էքստարսենսներից մեկին՝ Անի Մաջնումյանին, զգուշացրեց, որ նա վտանգի մեջ է՝ իրեն հետեւում են, որից շատ չանցած էքստարսենսին առանձնակի դաժանությամբ սպանեցին:

 Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նարեկ Մակարյանը որոշել է իր երկու մասնագիտություններին եւս մեկն ավելացնի ու զբաղվի գուշակությամբ: Այս լուրերի իսկությունը փորձեցինք ճշտել անձամբ Նարեկ Մակարյանից, ով այս թեմայի շուրջ մեզ հետ անկեղծ զրույց ունեցավ:

«Գիտեք, կարծում եմ, յուրաքանչյուր լուրի կամ կարծիքի մեջ ճշմարտություն կա: Դեռեւս նման մտահղացում չունեմ, բայց դա լավ միտք է, գուցե ապագայում այդ առումով մի բան լինի, գուցե ոչ: Կոնկրետ ես դեռեւս պատրաստ չեմ նման բան անելու, ինքս դեռ չեմ ուզում, բայց ապագայում գուցե, ինչու՝ ոչ»,- նշեց Նարեկը:

Մեր այն նկատառմանը, թե երգիչը պատրա՞ստ է արդյոք որոշակի գումարի դիմաց ծառայություններ մատուցել քաղաքացիներին, Նարեկ Մակարյանը բարձր ծիծաղելով պատասխանեց.

«Չէ-չէ, դա հաստատ չէ, դուք պատկերացնո՞ւմ եք ինձ այդ կարգավիճակում: Բայց ասեմ, որ նման առաջարկներ շատ-շատ են եղել, շատ մարդիկ են եղել, ովքեր ինձ գումար են առաջարկել, որի դիմաց ես կգուշակեի նրանց հետ կապված մանրամասներ, բայց իհարկե, նման բան չի լինի: Միաժամանակ, եթե այդ ոլորտի հետ կապված հետաքրքիր շոու լինի, որտեղ դրանով զբաղվելով ոչ թե գումար կաշխատեմ, այլ հետաքրքիր իրավիճակում կհայտնվեմ, գուցե եւ համաձայնվեմ: Սա այն հարցն է, որն ինձ մի փոքր տանջում է, չեմ ցանկանա այդ ոլորտով մարդկանց մեջ տպավորվել»:

Նմանատիպ շոուների մասին ակնարկելով՝ Նարեկ Մակարյանը թույլ տվեց կարծել, թե արդեն հրավեր ունի «6-րդ զգայարան» հաղորդման կազմակերպիչներից, սակայն այդ կասկածանքները Նարեկը հերքեց. «Ոչ, նրանց կողմից նման առաջարկ չեմ ունեցել»:

Նարեկ Մակարյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե որքան է օգնել իր հարազատներին ու ընկերներին՝ նախապես գուշակելով սպառնացող վտանգը, ավելին, իր այդ ունակություններից անձամբ էլ է օգտվում.

«Շատ են եղել դեպքեր, երբ կանխազգացել եմ մոտալուտ վտանգը ու զգուշացրել եմ ընկերներիս, մտերիմներիս, նրանք էլ փորձել են նախապես պաշտպանվել: Անգամ ինքս ինձ համար եմ զգում վտանգները, օրինակ վերջերս մի ազատ հանգստյան օր ունեի ու իմ լավ ընկերուհիներից մեկի հետ որոշել էինք գնալ Դիլիջան, բայց չգիտեմ ինչու այդ օրը առավոտից վատ կանխազգացում ունեի, խնդրում էի ընկերուհուս չգնալ, մնալ տանը, բայց նա պնդեց: Պատկերացրեք ընթացքի ժամանակ հայտնի Չայնիի ոլորանների մոտ ժայռից մի մեծ քար պոկվեց ու ընկավ մեր մեքենայի մոտ. վնասները մեծ չէին, բայց գործը մինչ այսօր քննվում է»,- պատմեց նա:

Նարեկը երբեմն-երբմեն կանխազգում է եւ իրավիճակները, եւ կոնկրետ դեպքերը: Նրա խոսքերով ընկերները անգամ ճանապարհ ընկնելուց կամ որեւէ կարեւոր գործով զբաղվելուց առաջ զանգում են Նարեկին ու հետաքրքրվում, թե ի՞նչ է զգում եւ ինչպե՞ս վարվեն:

Հետաքրքրվելով, թե Նարեկ Մակարյանը ե՞րբ է զգացել, որ նման կանխազգացումներ ունի, երգիչը պատմեց.

«Արդեն կոնկրետ չեմ հիշում, բայց առավել լուրջ այս զգացողություններիս շուրջ  սկսեցի մտածել, երբ անկախ ինձնից Անի Մաջնումյանին ասացի, որ զգույշ լինի: Այդ պահին զգացի ու կարծես բերանիցս թռավ, այլ ոչ թե ես խոսեցի: Իսկ ավելի ուշ Անիի դեպքից հետո մի տեսակ վախ զգացի: Ամեն դեպքում, չեմ ուզում դրա մեջ շատ խորանալ, եթե որեւէ մարդու նկատմամբ կանխազգացումներ ունենամ, բնակնաբար կասեմ, բայց ավելին խորանալ իսկապես չեմ ուզում, չեմ էլ ուզում հավատալ նման բաների, հատկապես, որ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ ու նման բաները հակասում են քրիստոնեկան եկեղեցու սկզբունքներին ու Աստծո կամքին»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее