Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը երգչուհի Անի Քրիստիի հետ զրույց ունի, որից մեկ հատտվածներկայացնում ենք ստորև.
Խոսելով երկար տարիներ Հայաստանից հեռու լինելու եւ ամերիկյան կյանքով ապրելուց հետո այստեղի ապրելակերպին նորից սովորելու դժվարությունների մասին՝ Անին վստահ նշել է.
«Այս հարցում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: ԱՄՆ-ում ոչ մի խնդիր չունենք, այստեղ եւս մենք տատիկիս տանը կարող ենք իդեալական հարմարություններ ստեղծել, սակայն տատիկս չի ցանկանում. նա սովորել է իր տանը եւ ինչպես գրեթե բոլոր մեծերը, ինքն էլ չի ուզում իր տանը փոփոխություններ անել: Նրա տունը 12-րդ հարկում է, դե ես էլ այստեղ լինելուս ընթացքում իր տանն եմ ապրում: Պետք է ասեմ, որ լինում են դեպքեր, երբ լույսը կամ ջուրը կտրում են, բայց ես ընդհանրապես դրանում պրոբլեմ չեմ տեսնում: Հավատացեք, եղել է դեպք, երբ ես այստեղ անգամ «կռուշկայով» լողացել եմ եւ դրա մեջ էկզոտիկա եմ տեսել: Ես այն սերունդից եմ, ով շատ լավ գիտի, թե ինչ բան է «կիպյատիլնիկով» ջուր տաքացնել, առանց լույսի նստել եւ այլն: Հետեւաբար, որքան էլ ապրեմ դրսում եւ լավ ապրեմ, ես այստեղ ինտեգրվելու խնդիր չունեմ, իսկ դա իմ լավատեսության շնորհիվ է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում