Ա1+-ի փոխանցմամբ՝ այսօր վերաքննիչ քրեական դատարանում պետք է լսվեր «Սասնա ծռեր» խմբի 3 անդամների՝ Գագիկ Եղիազարյանի, Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի գործերով տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը։
Դատական նիստը դեռ չմեկնարկած, երբ ամբաստանյալներին նոր էին բերել դահլիճ, Գագիկ Եղիազարյանի եղբայրը փորձեց մոտենալ ու համբուրել եղբորը։ Դատարանում աղմուկ բարձրացավ և ուղեկցող գումարտակը բոլոր 3 ամբաստանյալներին հեռացրեց դահլիճից։ Դեռ դատավորը դահլիճ չի մտել, իսկ ներկաները վանկարկում են «Սասնա ծռեր», «Մահ ռեժիմին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում


