▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոդատարանի վճռով Հայաստանը 3,000 եվրո կվճարի քաղաքացուն՝ անհիմն կալանքի տակ պահելու համար

azatutyun.am-ը գրում է, որ Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել՝ հաստատելով, որ խախտվել է քաղաքացու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։

Ստրասբուրգի դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3,000 եվրո վճարել Արմեն Բադալյանին՝ որպես խախտված իրավունքների փոխհատուցում։ Դատարանը հաստատել է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացուն անհիմն է պահել կալանքի տակ՝ այդպես էլ հստակորեն չպարզաբանելով, թե ինչու վերջինս պետք է անազատության մեջ մնա և մինչև դատարանի որոշումը ինչու նա չէր կարող գտնվել ազատության մեջ։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք հնչեցնելու համար Արմեն Բադալյանը 6 տարի առաջ հայաստանյան դատարանների կողմից դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման։ Մինչ դատավճիռը նա մեկ տարի կալանքի տակ է պահվել: 41-ամյա Արմեն Բադալյանը Ստրասբուրգի դատարանի որոշմանը սպասել է 5 տարի։ Ուրախ է, որ տարիներ անց հասավ արդարադատության, բայց ցավում է, որ հաղթեց ոչ թե հայրենի դատարաններում, այլ՝ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Եվրոպական դատարանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее