▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրախորհրդարանի բանաձևը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում  կայանալիք Արևելյան  գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել։ Այս բանաձևը սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։

Բանաձևում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև  ռազմական  թշնամանքը։
Բանաձևում վերահաստատվում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը,  և 2009թ. ընդունված հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում։

Բանաձևում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտությունը կարգավորելու համար: Իրականացնել այս սկզբունքները, քանի որ այն չի կարող կարգավորվել ռազմական ուժի կիրառմամբ։

«Կոչ է արվում  Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների բարձր մակարդակով բանակցություններ վարել և  Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միջև վստահության ամրապնդման ուղղված միջոցառումներ իրականացնել»,- մասնավորապես նշված է  բանաձևում։


Աղբյուր` Panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее