▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլում հայտնի ուկրաինացի երգչուհին հանդես կգա հայ կոմպոզիտորի Free now երգով

 

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն կներկայանա Եվրատեսիլ երգի մրցույթի համար Ուկրաինայի նախընտրական փուլին մեր հայրենակցուհի, Ուկրաինայում լայն ճանաչում ձեռք բերած կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի նոր երգով, որը նա պատվիրել է Շուշանին հատուկ Եվրատեսիլի համար: Երգի անվանումն է` Free now, այն ձայնագրվել է երկու տարբերակով՝ ուկրաիներենով և անգլերենով:

Խոսքերի հեղինակն է հայտնի ուկրաինացի գրող Նիկոլայ Բրովչենկոն, գործիքավորումը կատարել է  հայտնի գործիքավորող`Դավիթ Դավթյանը: Երգի մեջ ձայնակցել են Նելլի Պողոսյանը, Լաուրա Տիգրանյանը և Էրիկը: Ձայնագրման աշխատանքների մի մասը կատարվել են Կիևում,  մյուս մասը՝ Երևանում,  որոշ աշխատանքներ էլ Եվրոպայում: 

Եվս մեկ կարևոր տեղեկություն. երգի մեջ հնչում է հայկական բլուլ, որը նվագել է Հայաստանի լավգույն բլուլահարներից մեկը`Ավագ Մարգարյանը: Նախընտրական փուլը կանցկացվի փակ լսումների տեսքով: Այն տեղի կունենա հունվարի 18 -ին Կիևում: Ի դեպ, այն կանցկացնի Կոնստանտին Մելաձեն, որը այս տարի հանդիսանում է նախագծի պրոդյուսերը: 

Հիշեցնենք, որ Անաստասիա Պրիխոդկոն  2009 թ.  Եվրոտեսիլ երգի մրցույթում ներկայացրեց Ռուսաստանը  հենց իր՝ Կոնստանտին Մելաձեի «Մամո'»  երգով, իսկ այս տարի երգչուհին մտադիր է ներկայացնել Ուկրաինան  Շուշանի երգով: 

Նշենք որ Շուշանի երգերը այսօր Ուկրաինայում շատ հայտնի են և մեծ պահանջարկ ունեն: Նա համագործակցում է մի շարք ուկրաինական աստղերի (Վիկտոր Պավլիկի, Անաստասիյա Պրիխոդկոյի, Մաշա Գոյայի, Վիտալի Կոզլովսկիի, Մաշա Սոբկոի, Էրիկայի, Սվետլանա Տառաբառովայի, Օլգա Ցիբուլսկայայի և այլն) և հայտնի պրոդյուսերների (Յուրի Ֆոլյոսայի, Անդրեյ Պասիչնիկի, Օլգա Ռեվուկի և ալն) հետ՝ բարձր պահելով հայի և Հայաստանի   հեղինակությունը: 

Հայ հանդիսատեսին Շուշանը հայտնի է իր «Հայաստան երկիր» (Անի Քրիստիի կատարմամբ), «Հեյ- Նայ» (Լայանայի կատարմամբ), «Վերածնվի՛ր, Ճապոնիա»(Հայ աստղերի կատարմամբ) երգերով: 

Շուշան Սարգսյանին Ուկրաինայում լայն ճանաչում բերեց իր «Ոսկե դարպասներ» երգը՝  Ուկրաինայի աստղերի կատարմամբ, որը ճանաչվել է Ուկրաինայի երկրորդ ոչ պաշտոնական հիմնը:Տեղին է նշել նաև, որ դեռ նոյեմբեր ամսին հատուկ Հայաստանի համար կազմակերպված    Եվրատեսիլ երգի մրցույթի   հայաստանյան երգի պատվիրակ Իվետա Մուկուչյանի համար  ևս Շուշանը 3 գեղեցիկ երգեր է ներկայացրել: 

Ի դեպ ուկրաինական կայքերը արդեն անդրադարձել են այս  իրողությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее