Eurovision.tv-ին տված հարցազրույցում Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016-ին» Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն պատմում է, որ երգի ընտրության համար լսել են աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված 300-ից ավելի երգ:
«Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն միանգամից գրավեց ինձ: Այն կարողացավ հասնել իմ հոգուն:Չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել», -ասել է Իվետան, թեպետ ընտրված երգը դեռ գաղտնի է պահվում: Նա նաև նշել է, որ երգը հանրությանը կներկայացվի տեսահոլովակի հետ միասին՝ բազմաթիվ անակնկալներով: