Հայտնի է դաևձել, որ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները որակազրկել են Ռուսաստանի ժյուրիի անդամներից մեկին՝ Հայաստանի եւ Հոլանդիայի մասնակիցների ելույթները մեկնաբանելու համար:
ТАСС-ը հղում անելով շվեդական SVT հեռուստաընկերությանը, նշում է, որ ժյուրիի անդամին որակազրկելու նախաձեռնությունը պատկանում է ВГТРК ռուսական ընկերությանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսական ժյուրիի անդամներից մեկը տեսագրել էր «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչի գլխավոր փորձը եւ մեկնաբանել Հոլանդիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների ելույթները:
Նշված անձի ձայնը հաշվի չի առնվելու քվեարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ում ներկայացնում է Իվետա Մուկուչյանը, ով երեկվա ելույթից հետո եզրափակչում է: