▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլը» կարևոր փոփոխություններ է կատարել մրցույթի կանոնակարգում

Ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված մեծ աղմուկը, ով բաց թողեց Կիևում անցկացված «Եվրատեսիլ-2017»-ը, ինչպես նաև միջոցառման անցկացման ժամկետների մեջ Կիևի չտեղավորվելը, ստիպեցին երգի մրցույթի կազմակերպիչներին որոշ փոփոխություններ կատարել կանոնակարգում։ 

 

Ըստ նոր կանոնների՝ ազգային հեռարձակողներն այժմ արդեն չեն կարող իրենց պատվիրակություններում ընդգրկել անձանց, ում մուտքը «Եվրատեսիլը» հյուրընկալող երկիր արգելված է։ Սամոյլովային, օրինակ, թույլ չէին տվել մուտք գործել Ուկրաինա այն պատճառով, որ նա մինչ այդ համերգ էր տվել Ղրիմում։

 

Փոփոխությունները վերաբերում են նաև «Եվրատեսիլի» նախապատրաստական ժամանակացույցին: Եվրոպական հեռարձակողների միությունն իրեն իրավունք կվերապահի որևէ ուշացման պարագայում փոխանցել մրցույթի կազմակերպման իրավունքն այլ հեռարձակողի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее