«The Beautified Project» խմբի անդամ, երաժիշտ Անդրե Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Շատ հետաքրքիր է... «Eurovision»-ը երգի մրցույթ է, իսկ երգը բաղկացած է խոսքերից և երաժշտությունից։ Ես նոր նկատեցի, որ Հայաստանի 5 ժյուրիներից (որոնց, իհարկե, բոլորին գիտեմ, հիանալի երաժիշտներ և մարդիկ) ոչ մեկն անգլերեն լեզվին գրեթե չի տիրապետում։ Այսինքն՝ իրենք դատելու են միայն երաժշտությունը՞... բաց թողում...»: