▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ»-ը կարող է ճանապարհ բացել դեպի եվրոպական շուկա

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 10-ին, Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը եւ մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր թե ձայնով, թե արտաքինով  ուղղակի փայլեց եվրատեսիլյան բեմում:

Մինչ եզրափակիչ փուլի մեկնարկը, որը տեղի կունենա մայիսի 14-ին, այս օրերին մեր ներկայացուցչի նկատմամբ հիացմունքի խոսքերի ու բարեմաղթանքների պակաս չի զգացվի, իսկ մեզ հետ զրույցում Իվետա Մուկուչյանին իր բարեմաղթանքն է հղել երգչուհի Ինգա Արշակյանը, ով հայ երգչուհիներից միակն է եղել, որ եվրատեսիլյան բեմում հայտնվել է երկու անգամ՝ առաջինը 2009-ին Անուշ Արշակյանի հետ միասին «Ջան-ջան» երգով, երկրորդը՝ 2015-ին՝ որպես «Genealogy» խմբի անդամ:

«Իվետան ունի հրաշալի տվյալներ՝ պրոֆեսիոնալիզմ, արտիստիզմ, հզոր ձայն: Ես վստահ եմ, որ նրա ելույթը պետք է տպավորի բոլորին: Իվետային մաղթում եմ մոռանալ հուզմունքի մասին եւ գնալ դեպի առաջ»,- մեզ հետ զրույցում նշեց Ինգա Արշակյանն ու այս մրցույթում որպես փորձառու մասնակից հավելեց.

«Անհրաժեշտ է լավ, պատշաճ կերպով ելույթ ունենալ: Հաղթանակն, իհարկե, կարևոր է, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: «Եվրատեսիլ»-ը նախևառաջ մրցույթ է, որն արտիստին հնարավորություն է ընձեռում նոր ծանոթությունների և հնարավորությունների: «Եվրատեսիլ»-ին մասնակցությունը կարող է ճանապարհ բացել դեպի եվրոպական շուկա, մեկին դա հաջողվում է, մյուսին՝ ոչ: Հուսանք, որ Իվետայի համար այս մրցույթին մասնակցությունը կլինի նոր ճանապարհի սկիզբ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее