«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքը (Levina Music) Հայաստանում է: Ավելին, երեկ վերջինս մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հավերժական կրակի մոտ ծաղիկներ է դրել ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
«Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է Լևինա Մյուզիքը: