Հայտնի է դարձել, որ եվրոպական երգի գլխավոր մրցույթում այս տարի ևս Հայաստանիի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ելույթ են ունենալու նույն օրը: «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանն ու Ադրբեջանը ելույթ են ունենալու առաջին եզրափակչում՝ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանը:
Հիշեցնենք, որ մեր երկիրը «Եվրատեսիլ»-ում այս տարի ներկայացնելու է Արծվիկ Հարությունյանը: