▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2017»-ի հայ երկրպագուներն ընտրել են լավագույններին. Ադրբեջանը նրանց թվում է

Արդեն 11-րդ տարին անընդմեջ OGAE International-ը կազմակերպում է նախաեվրատեսիլյան քվեարկություն, որին այս տարի մասնակցում են OGAE-ի 43 ակումբներ, և արդեն 5-րդ տարին անընդմեջ քվեարկության մաս է կազմում նաև OGAE Հայաստանը: Արդյունքները շնորհվում են ընդունված կարգի համաձայն. յուրաքանչյուր OGAE խումբ ներկայացնում է իր լավագույն տասնյակը՝ շնորհելով 1-8, 10, 12 միավորներ:

Այս տարի հայաստանյան քվեարկությանը մասնակցել են OGAE Armenia-ի 23 անդամներ: Հայ երկրպագուների կողմից ամենաշատը սիրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի «Requiem»-ը որն է ստացել է առավելագույն՝ 12 միավոր։

Կազմակերպության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայ երկրպագուներից կազմված 23 հոգանոց թիմն ընտրել է «Եվրատեսիլ 2017»-ի լավագույն տասնյակը։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ տասնյակում տեղ է գտել նաև Ադրբեջանի ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее