▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2017»-ի համար Հայաստանն ինտրիգային շոու է պատրաստել

 

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով Իվետա Մուկուչյանի «եվրատեսիլյան» ելույթի բեմադրության հեղինակն էր:

Արծվիկը

Սաշայի խոսքով` սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով` ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային. «Ինձ գերեց Արծվիկի հմայքը, կանացիությունը, անկեղծությունը եւ ձայնի հզորությունը: Երբ լսեցի երգը, հասկացա, որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»:

Պարուհիներ Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը
 
Պարողները Մարլեն Լինդալն ու Ֆաննի Սվենսոնն են, ովքեր Արծվիկի թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը: 


Արծվիկի բեք-վոկալիստները
 

«Սա միջազգային նախագիծ է: Պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»,-նշել է Սաշան եւ հավելել, որ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պարգեւում իրեն, քանի որ պատվիրակությունն առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее