▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնելո՞ւ է Լիլիթ Հովհաննիսյանը

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկումներ են ընթանում այն մասին, թե հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով է այս տարի Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում: Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի պատվիրակությունը հաստատեց իր մասնակցությունը մրցույթում և ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` այս տարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ շրջանառվում էր երգչուհի Իվետա Մուկուչյանի անունը, սակայն Գոհար Գասպարյանը, ով հանդիսանում է «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավարը, ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում նշել էր, որ այդ օրերին անգամ պարզ չէր, թե Հայաստանն առհասարակ մասնակցելու է «Եվրատեսիլ 2016» մրցույթին, թե` ոչ:

Ավելացնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի հստակ անունը պարզ կդառնա հոկտեմբերի 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее