▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրասիական գավաթի համար այսօր պայքարի մեջ են բլոտի վարպետները

Վիվառո Բլոտը` Եվրասիական ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել է Եվրասիական գավաթի խաղարկություն, որի եզրափակիչ փուլի խաղերն ընթանում են այս պահին:

Ուժեղագույն մասնակիցները եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ձեռք են բերել` միավորներ վաստակելով Վիվառո Բլոտի առցանց մրցաշարերում:

Վիվառոն Եվրասիական գավաթի խաղարկության մրցանակային ֆոնդ է սահմանել 5.5 միլիոն դրամ:

Գումարային պարգևների կարժանանան բոլոր մասնակիցները: Նշենք միայն, որ հաղթողը կստանա 2 միլիոն դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 800.000 դրամ, իսկ` 3-րդը` 400.000 դրամ:

Չեմպիոնը կպարգևատրվի նաև հատուկ գավաթով: Ավելացնենք, որ այսօր կայանալու են նաև Նարդու Եվրասիական գավաթի ¼ եզրափակիչ հանդիպումները, որի արդյունքում հայտնի կդառնան ուժեղագույն նարդիստների անունները:

Նարդու և բլոտի զուգահեռ մրցաշարերում մթնոլորտը մարզական է, տրամադրությունը` բարձր, հյուրասիրությունը` համեղ:

Սպասենք պայքարի հանգուցալուծմանը:

Մանրամասներին կարող եք հետևել Vivaro Belote ֆեյսբուքյան էջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее