Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Էվա Խաչատրյանը Instagram-ի իր էջում հարսի զգեստով լուսանկար է հրապարակել, ինչը արդեն իսկ շատերի համար նոր քննարկումների թեմա է դարձել:
Արդյոք գաղտնի ամուսնացել կամ պատրաստվում է ամուսնանալ սեքսուալ ու գեղեցկուհի դերասանուհին. Քննարկվող հարցը կայքը ճշտել է հենց Էվա Խաչատրյանից.
«Ոչ, ես չեմ ամուսնացել եւ չեմ պատրաստվում, իսկ լուսանկարը պարզապես ֆոտոշարքից էր, որն իրականացրի կայքերից մեկի եւ դիզայներ Սվետլանա Բեգոյանի հետ համատեղ»,- նշեց դրեասանուհին:
Մեր հարցին, թե Էվան չի՞ երկմտել մինչ իր հարսանիքը հարսի զգեստ կրել, քանի որ շատ աղջիկներ այս առումով վախեր ունեն, պատասխանեց.
«Այդ միտքը դեռ 16 տարեկանում եմ հաղթահարել, երբ մոդելային կարիերայով էի զբաղվում, ու հենց այդ տարիքում էլ առաջին անգամ հագա հարսի ճերմակ զգեստ: Եվ առհասարակ, ես երբեւէ չեմ վախեցել ու չեմ մտածել այդ մասին, քանի որ նման բաների նշանակություն չեմ տալիս. կարծում եմ` ամեն բան կախված է մարդուց, նրա աշխարհայացքից ու կյանքի նկատմամբ վերաբերմունքից, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք անընդհատ կարող ենք ամեն բան փոփոխել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում