▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ ես լաց եղա, և հանդիսատեսը... Պաուզա Անոն կրկին բեմում է

 Life.panorama.am-ը գրում է. Ամիսներ առաջ դերասանուհի Նարինե Ոսկանյանը, նույն ինքը՝ Պաուզա Անոն, հայտնել էր, որ սպասում է հարմար առաջարկների: Արի ու տես, որ դերասանուհու սպասված առաջարկը իրեն երկար սպասեցնել չտվեց, ավելին՝ նրա խոսքերով, 15 տարվա իր գործունեության մեջ առաջին անգամ լուրջ կերպարով ներկայացավ: Դեկտեմբերի 1-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Այցելություն Հայաստան մայրիկին» տրագիկոմեդիայի ներկայացման առաջնախաղը, որտեղ իր մասնակցությունն ունի նաեւ Նարինե Ոսկանյանը:

««Այցելություն Հայաստան մայրիկին»՝ այսպես է կոչվում այն ներկայացումը, որտեղ, ի ուրախություն ինձ, ես էլ մասնակցություն ունեմ: Ներկայացման հեղինակն է տաղանդավոր հումորիստ, նմանակող ու դերասան Արմեն Ավետյանը, հենց նրա կողմից էլ մասնակցության առաջարկ ստացա եւ սիրով համաձայնեցի: Ըստ ներկայացման սյուժեի՝ գործողությունները տեղի են ունենում հիվանդանոցում. Հայաստան մայրիկը, որը Հայաստանի Հանրապետությունն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ այստեղ ցույց է տրվում նրա զավակների՝ քաղաքացիների վերաբերմունքը: Այստեղ  ներկայացվում է ինտելեկտուալ հումոր՝ գրոտեսկային կերպարներով, որոնք կենցաղային են եւ ուռճացված: Արմեն Ավետյանը իր տաղանդով կարողանում է մարմնավորել մեր երեք նախագահներին, այսինքն՝ ներկայացման հիմքում ընկած է մեր սոցիալական վիճակը՝ փոքր-ինչ համեմված քաղաքականությամբ: Ներկայացման իմաստը կայանում է նրանում, որ մեր Հայաստանը հիվանդ է, բժշկվելու կարիք ունի, իսկ իր տղաները՝ երեք նախագահները, գալիս են իր մոտ հիվանդանոց այցելության»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее