▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե խոսում եք իշխանությունների դեմ՝ կդառնաք անցանկալի անձ՝ ինչպես Ռուբեն Հակոբյանը․․․

Եթե խոսում եք իշխանությունների դեմ՝ կդառնաք անցանկալի անձ՝ ինչպես Ռուբեն Հակոբյանը․․․Զարուհի Փոստանջյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը

Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19–ին` իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։

***

Դատարանը մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը

Պաշտպանների կարծիքով` Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։

***

Դատարանը Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացրեց, ու նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

***

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով, ինչ Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը: Այսինքն, քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը: Ընդհանրապես, ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее