Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վեհափառ Հայրապետը եթե կոչ անի ոտքի ելնել, դուրս գալ փողոց, ինչպես նաև առաջարկի վարչապետի թեկնածու, ապա դա կլինի դավաճանի վերջը: Մնացածը՝ սուտ է, իսկ ավելի վատ կլինի, եթե Արամ Վեհափառը ևս մեկ անգամ դրան անվանի՝ մեծարգո տիար վարչապետ»: *** |
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի եթերում հայտարարել է, որ ժամեր անց Մայր Աթոռում տեղի է ունենալու հոգևոր խորհուրդ. «Քննարկելու են Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ սրբապիղծ հայտարարությունները, որոնք անպայման պիտի դառնան ՔԿ քննարկման առարկա: Վեհափա՛ռ, երեկ զրուցել եմ մի քանի Սրբազանի հետ. գերակշիռ մասը չի հավատում, որ ժամեր անց դուք ուժեղ, դիպուկ գնահատական ու կոչնակ եք հնչեցնելու: Վեհափա՛ռ, նրանք վստահ են, որ նիստում երկնվելու է լղոզված հայտարարություն. ես չեմ ուզում դրան հավատալ»,- ասել է Զոհրաբյանը: |
Դիտեք նաև՝