▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե թատրոնն ինձ տար ֆինանսական հնարավորություններ, ես միայն ու միայն թատրոնով կզբաղվեի. Գրիշա Աղախանյան

Life.panorama.am-ին դերասան, հաղորդավար եւ երգիչ Գրիշա Աղախանյանը պատմել է, որ 2016-ը իր համար բուռն աշխատանքային տարի կլինի, քանի որ ծրագրերն արդեն իսկ պլանավորված են:

«Ծրագրերում կան եւ մեծ ներկայացում, եւ «Stand up» ժանրի ներկայացում, եւ գեղարվեստական ֆիլմ: Դեռ մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ սրանք դեռ խմորման փուլում են, բայց ներքին վստահություն ունեմ, որ կիրականանան: «Stand up»-ը նախատեսված է Կարեն Սահակյանի՝ Չարենցի հետ համատեղ, իսկ ներկայացման եւ ֆիլմի մասին առավել մանրամասնել չեմ կարող»,- նշեց նա:

Հաղորդավարի համար առաջիկա ծրագրերում է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի վերսկսկումը. «Գարնանը տաղանդավոր հեղինակների եւ կատարողների նախագիծը՝ «Պրեմիերան», կրկին հեռուստաէկրաններին կլինի, որի հաղորդավարությամբ ես եմ զբաղվում: Ես ինքս շատ եմ սիրում այս նախագիծը»,-նշեց նա:

Անդրադառնալով «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմին, որտեղ Գրիշա Աղախանյանը մարմնավորում էր Գարիկի կերպարը եւ հարցին, թե ի՞նչ արձագանքներ են իրեն հասել, Գրիշան պատասխանեց. «Արձագանքները շատ լավն էին, բայց ես գիտակցում եմ, որ մարդիկ չէին սպասում ինձ այս դերում, նրանց համար խորթ էր, որ Գրիշա Աղախանյանին կտեսնեին լուրջ դերում: Շատ ուրախ եմ, որ, ինձ առաջին անգամ նման կերպարում տեսնելով, մարդիկ ընդունեցին ու լավ կարծիք կազմեցին: Թեպետ շատ քչերը գիտեն, երբ դերասանի ուղին ընտրեցի, թատրոնում լուրջ դերեր շատ եմ խաղացել»:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее