▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապվի Արցախի ինքնորոշման հետ` լուրջ վտանգ կսպառնա նաև Արցախին

«Այսօրվա իշխանությունները բոյկոտեցին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստը: Ընդդիմության կողմից նախաձեռնած արտահերթ նիստը բխում է առաջին հերթին ՀՀ-ում ստեղծված իրավիճակից»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ ևս չունենք:

«Սահմանազատման և սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակներում լուրջ ուսումնասիրություններ են պետք: Այսօրվա իշխանության բանավոր ցուցումով զորքերը հետ են քաշվել՝ չհասկանալով, որ հետագայում այն ռազմավարական կետերը, որոնք հանդիսանալու են շահարկման բանակցային առարկա, այսօր հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ և բավականաին մեծ խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու համար»,- ասաց Ս. Օհանյանը՝ ընդգծելով.

http://asekose.am/filemanager/uploads/seyran-ohanyan-1234444454.jpg

«Եթե սահամանազատումն ու սահմանագծումը չկապվի Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ կսպառնա նաև Արցախի հանրապետությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее